Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. Nissan-ը «Սատանի կամրջից» ընկել է բեռնատար գնացք տակ․ կա 4 զոհ

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. Nissan-ը «Սատանի կամրջից» ընկել է բեռնատար գնացք տակ․ կա 4 զոհ

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 23:20-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակի տարածաշրջանի շրջանցիկ կամրջից Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել երկաթգծի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երկաթգծի ուղիների վրա հայտնվելուց հետո բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային ու մոտ 500 մետր վարել է գնացքը ու կայանել:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով փորձում են մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին, իսկ 3 ուղեւորների դիերը հայտնաբերվել են գնացքի տակ գծերի տարբեր հատվածներում:

Դեպքի փաստով քննչական վարչությունում ստեղծվել է քննչական խումբ և նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, սլաքավարի եւ մահացածների ինքնությունը: