Ռադիո Նորի վեբկայքում տեղադրված է հարցում Նինոծմինդայի մունիցիպալիտետի բյուջեի կազմման շուրջ:
Հարցման արդյունքներով քվեարկողների 50 տոկոսից ավելին ցանկանում է, որպեսզի տեղական բյուջեն ուղղվի գյուղատնտեսական ենթակառույցների զարգացմանը: Քաղաքային ենթակառույցների զարգացման օգտին քվեարկել են ընդհանուր քվեարկողների 20 տոկոսը, իսկ երրորդ տեղում է մշակութային միջոցառումների ֆինանսավորումը՝ 17 տոկոս:
Ինչպիսին կլինի Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի որոշումը և ինչպես կբաշխվեն միջոցները, մանրամասների մասին մեզ տեղեկացրեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը: