Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում կյանքը սկսվում է սովորականի պես, արևի շողերի դուրս գալու հետ մեկտեղ բնակիչները կենդանիներին ճանապարհում են արոտավայր։
Աշնանը, գյուղի բնակիչները ներս են տանում խոտը, որպեսզի ձմռանը ավելի հեշտ լինի կերակրել կենդանիներին։ Կանայք զբաղվում են տնային տնտեսությամբ, ազատ ժամանակ սրճում են հարևանների հետ միասին, իսկ տղամարդիկ վերադառնում են խոպանից։
Նյութը պատրաստել է NOR ռադիոկայանի կամավոր Պետյա Գրքիկյանը։