Գազաբաշխիչ SJGC ընկերությունն աշխատում է որոշ գյուղերի գազիֆիկացման նախագծերի վրա

Գազաբաշխիչ SJGC ընկերությունն աշխատում է որոշ գյուղերի գազիֆիկացման  նախագծերի վրա

Գազաբաշխիչ SJGC ընկերությունն աշխատում է ինչպես Ախալքալաքի, այնպես էլ Նինոծմինդայի մունիցիպալիտետների որոշ գյուղերի գազիֆիկացման նոր նախագծերի վրա: Թե ինչ նախագիծ, երբ և ինչպես կիրականացվի, դեռ որոշված ​​չէ, սակայն դրանց առկայությունը ավելի իրատեսական է դարձնում գյուղացիների գազիֆիկացման հույսերը։

Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում կա 17 957 բաժանորդ, որից 11 821-ը՝ Ախալքալաքում, 6136-ը՝ Նինոծմինդայում։ Գործունեության 14 տարիների ընթացքում գազաբաշխիչ ընկերությունը չի հոգացել մարզի գազիֆիկացման ծախսերը, սակայն դեռևս մտադիր է ընդլայնել գազաբաշխիչ գծերը։ Իր ցանցի վերջին ընդլայնումը SJGC-ն իրականացրել է 2018 թվականին, երբ գազաֆիկացրել է Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղը։

Ախալքալաքի 21 և Նինոծմինդայի մունիցիպալիտետների 9 գյուղերի բնակիչները, որտեղ բնական գազ չկա, արդեն հոգնել են գազիֆիկացման խնդրանքով պաշտոնյաների բոլոր դռները թակելուց։ jnews.ge