ՆԱՏՕ-ն դաշինքի անդամներին կոչ է արել ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչական երկիր

ՆԱՏՕ-ն դաշինքի անդամներին կոչ է արել ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչական երկիր

Մադրիդում կազմակերպության նիստից հետո ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին կոչ է արել ճանաչել Ռուսաստանը որպես «ահաբեկչական ռեժիմ»։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է արեւմտյան ռազմական բլոկի կայքում։

Միաձայն ընդունված նոր նախաձեռնության համաձայն՝ դաշինքի անդամները կստեղծեն Միջազգային տրիբունալ, որը կքննարկի Ուկրաինայում ռուսական ագրեսիայի փաստերը՝ Ռուսաստանին որպես «ահաբեկչական երկիր» պատասխանատվության ենթարկելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրախորհրդարանի անդամները Ռուսաստանը «ահաբեկչական պետություն» ճանաչելու վերաբերյալ բանաձեւ են պատրաստել, Եվրախորհրդարանի պատգամավորները դրա ընդունմանը կողմ կքվեարկեն նոյեմբերի 23-ին։

«Եվրախորհրդարանի պատգամավորները չորեքշաբթի կքննարկեն և կքվեարկեն մի բանաձև, որը Ռուսաստանը բնութագրում է որպես ահաբեկչությանը աջակցող պետություն՝ Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա լայնածավալ հարձակումների ուժեղացման արդյունքում», – ասել է Եվրախորհրդարանի խոսնակ Դելֆին Քոլարդը։