Ի՞նչ ենք ուտում մենք. Թբիլիսիում «Լիդեր» ՍՊԸ-ի արտադրանքում ձիու և էշի միս է հայտնաբերվել երկրորդ անգամ

Ի՞նչ ենք ուտում մենք. Թբիլիսիում «Լիդեր» ՍՊԸ-ի արտադրանքում ձիու և էշի միս է հայտնաբերվել երկրորդ անգամ

Վրաստանի Սննդի ազգային գործակալությունը տուգանել և ամբողջությամբ դադարեցրել է «Լիդեր» ՍՊԸ-ի (Գլդանի, միկրոշրջան Ա, 48) արտադրությունը՝ արտադրանքի մեջ ձիու և էշի մսի կրկնակի հայտնաբերման պատճառով։

Այսօր հայտնի է դարձել, որ Քվեմո Քարթլիի շրջանում՝ Վաշլովանի գյուղում, տեղի բնակչի բակում ապօրինի սպանդանոց է հայտնաբերվել, որտեղ ձիեր են մորթել։

Քաղաքացի Գ.Բ. -ն տուգանվել է հազար լարիով։ Գործն ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ հետագա քննության համար։

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք երկու դեպքերն առնչություն ունեն։

Հիշեցնենք՝ նման դեպք հայտնաբերվել էր օրեր առաջ։ Նույն արդյունքով առաջին թեստն իրականացվել է նոյեմբերի առաջին կեսին։ Կատարվում է հետաքննություն։