Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Ուկրաինայից հացահատիկի արտահանումը երկարաձգվել է չորս ամսով, ինչը երաշխավորում է, որ ուկրաինական արտադրանքով բեռնված նավերը կունենան անվտանգ միջանցք և կկարողանան արտահանել գյուղմթերք։ Կայունացում կա և կլինի նաև Վրաստանում, քանի որ երկիրը կախված է ռուսական շուկայից, և ցորենի բերքատվությունն աճում է, և քննարկվում է մաքսային հարկի նոր ձևակերպում, որը կնվազեցնի մաքսատուրքը։ Ուստի ձմեռը թե՛ գլոբալ, թե՛ երկրում հեշտ անցանելի կլինի։ Այս մասին հայտարարում է Ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիայի ղեկավարը:
Լևան Սիլագավան նշում է, որ հացահատիկի միջանցքի բանակցություններում միջնորդներ են հանդես եկել ՄԱԿ-ը և Թուրքիան։ Նշենք, որ դրական լուրերի տարածումից մի քանի րոպե անց միջազգային բորսայում ցորենի գինը նվազել է 2,3%-ով, իսկ մեկ բուշել (25 կգ) հացահատիկի արժեքը կազմել է 7,98 դոլար։
Հացահատիկի միջանցքի ընդլայնումը հետագայում իրավիճակը կկայունացնի։ Որոշումը նախապայման է ձմեռը հեշտությամբ անցնելու համար։ Ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիայի ղեկավար Լևան Սիլագավան ասում է, որ համաշխարհային շուկայում իրավիճակը կհանդարտվի։
«Սա դրական ազդանշան է աշխարհի համար, քանի որ Ուկրաինան հացահատիկի՝ և՛ ցորենի, և՛ եգիպտացորենի, ձեթի և ալյուրի շատ լուրջ մատակարար է: Համաձայնագրի շարունակությունը կախված էր ռուսական ցորենի և պարարտանյութերի անխափան մուտքից միջազգային շուկաներ: Հիմա, դատելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ու Թուրքիայի նախագահի հայտարարություններից, այս խնդիրը լուծված է, քանի որ աշխարհին հացահատիկ մատակարարելու երկկողմ շահ կա։ Ռուսաստանն ունի ցորենի ռեկորդային բերք և առաջիկա ամիսներին ավելի շատ ցորեն կմատակարարի շուկաներ, քան նախորդ ամիսներին։ Սա նաև այն գործոնն է, որը գոնե ապահովում է գների կայունությունը, և գուցե նույնիսկ անկում տեսնենք»,- ասել է Սիլագավան: