Սննդի ազգային գործակալությունը Քվեմո Քարթլիում հայտնաբերել է ձիերի անօրինական սպանդանոց, հայտնում է Պարենի ազգային գործակալությունը։
«Սննդի ազգային գործակալության Քվեմո Քարթլիի տարածաշրջանային բաժնի տեսուչները պարեկային ոստիկանության ներգրավմամբ ֆիզիկական անձի՝ Գոգա Բակուզանովի տան բակում, հայտնաբերել են ապօրինի, արհեստականորեն կազմակերպված սպանդանոց, որտեղ ձիեր են մորթվել։
Անձը տուգանվել է 1000 լարիով, իսկ գործն ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ հետագա քննության համար»,- նշվում է տեղեկատվության մեջ։