
Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլի քաղաքի Նարիմանովի փողոցում ավտոմեքենան 17-ամյա դեռահասի է վրաերթի ենթարկել, հայտնում է MarneuliFM-ը:
Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության` 17-ամյա աղջիկը տեղում մահացել է։ Դեպքի վայրում մոբիլիզացված է պարեկային ոստիկանությունը։
Հաղորդագրության համաձայն` մանրամասները ճշտվում են, և ավելի ուշ հայտնի կդառնա, թե ինչ հոդվածով է քրգործ հարուցվել։