Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտոնապես նշանակել է նախարարների կաբինետի բոլոր անդամներին։ Այս մասին հաղորդել է կառավարության մամլո ծառայությունը։
«Վրաստանի վարչապետը ստորագրել է նախարարների կաբինետի նոր անդամներ նշանակելու մասին հրամանագիրը»,-ասվում է հայտարարության մեջ։
Նոր կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են ԱԳՆ-ի, ՊՆ-ի, ՆԳՆ-ի, Արդարադատության նախարարության ղեկավարները և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Փոփոխություններ հիմնականում եղել են ֆինանսա-տնտեսական ոլորտում։ Խորհրդարանում կառավարությանը և վերջինիս ծրագրին վստահություն հայտնելու օգտին քվեարկել է 110 պատգամավոր։