Նինոծմինդայի մունիցիպալիտետում 2022 թվականին իրականացվել է տարբեր ենթակառուցվածքային աշխատանքներ: Հիմնականում «Աջակցություն գյուղին» շինարարական աշխատանքների ծրագիրն է որը իր մեջ ներառում է շրջանի բոլոր գյուղերը:
Կառուցվել են մանկապարտեզներ, մարզադահլիճներ, խաղահրապարակներ, մինի մարզադաշտեր, արարողությունների տներ, անցկացվել է գիշերային լուսավորություն քաղաքում եւ գյուղերում, կառուցվել է կենդանիների խմելու ջրամբար, իրականացվել է ջրամատակարարման համակարգի վերականգնում, ճանապարհների խճապատում եւ այլն:
Վերոնշյալ աշխատանքներիը իրականացվում են ինչպես ուղիղ պայմանագրով, այնպես էլ մրցույթ տենդերների միջոցով: Հարցին, թե ինչ փուլեր են անցնում այդ աշխատանքները մինչեւ շահագործման հանձնվելը, Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Օրինակ, պայմանագիրը կնքելուց հետո շինարարը երբ սկսում է հիմքի աշխատանքները, հետագայում այն անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, այդ պատճառով կազմվում է փակ աշխատանքների փաստաթուղթ(ակտ) որտեղ տեղի է ունենում նախնական չափումները, ինչքան երկաթ է պարունակում այդ բետոնը կամ ինչ որակի շինանյութ է օգտագործվում, այդ ամենը հսկվում է ՍՊԸ ხრიზოლიდ -ի (աշխատանքները ստուգող խումբ) կողմից: Նաեւ ընթացքում, շինարարության տարբեր փուլերին հնարավորության չափ մեր աշխատանքային խումբը(մասնագետները) մասնակցում եւ հետեւում է շինարարությանը»:
«Տարբեր աշխտանքներ ունեն տարբեր ժամկետներ սկսած 1 տարուց մինչեւ 3 տարի: Ամեն ամսվա 10 -ը ՍՊԸ ხრიზოლიდ – ը ներկայացնում է իր հաշվետվությունը, թե որ տարածքում շինարարությունը ինչ աստիճանի վրա է, ինչ է տեղի ունենում, ժամկետից ուշանում է թե ոչ եւ այլն»,- նշեց Բդոյանը:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝