Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին հայկական բեռնատարներին սեղմ ժամկետում կթույլատրվի երթը

Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին հայկական բեռնատարներին սեղմ ժամկետում կթույլատրվի երթը

Նոյեմբերի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ Խաչիկ Սողոմոնյանը, Տիգրան Գասպարյանն ու Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը Թբիլիսիի շրջանցիկ ճանապահին հանդիպել են ՌԴ մեկնող հայկական բեռնատարների վարորդներին, որոնք Վերին Լարսի անցակետում առկա կուտակումների պատճառով կանգնեցվել են շրջանցիկ ճանապարհին: Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։

Հանդիպման ժամանակ վարորդների կողմից բարձրացրված հարցերն ու մտահոգություններն արձանագրվել են և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:

Նշվում է, որ առկա տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին կանգնած բեռնատարներին սեղմ ժամկետում հաջորդաբար կթույլատրվի շարունակել իրենց երթը: