Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, այս տարի մայրաքաղաքի համար նոր տոնածառ գնել չի նախատեսվում։ Սակայն, նրա խոսքով, ամանորյա լայնածավալ միջոցառումներ են անցկացվելու:
«Այս տարի Թբիլիսիում կունենանք լայնածավալ միջոցառումներ։ Ամանորյան քաղաքը շատ գեղեցիկ կլինի։ Ինչ վերաբերում է տոնածառին, ապա դիզայներներն են որոշում, թե ինչպես է այն զարդարվելու։ Քաղաքի լուսավորություն, տոնածառի լուսավորություն, ամանորյա գյուղի բացում, համերգներ. մենք ձեզ մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք ավելի ուշ»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։
Տեղեկության համար՝ օրեր առաջ մայրաքաղաքի քաղաքապետն ասել էր, որ ավանդաբար ամանորյա քաղաքի զարդարմանը կարող են մասնակցել և՛ բիզնեսի ներկայացուցիչները, և՛ շարքային քաղաքացիները։
Կալաձեն նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ակտիվության կոչ է արել և նշել, որ Թբիլիսիի քաղաքապետարանը կաջակցի և համապատասխան տարածքներ կհատկացնի։