Ավտոներկրողները խոսում են ինչպես օգտագործված, այնպես էլ նոր մեքենաների թանկացումների մասին։ Ավտոներմուծողների ասոցիացիայի տվյալներով՝ համաճարակից հետո գների աճի միտումը շարունակվում է նաև այսօր՝ լոգիստիկ ծախսերի ավելացման ֆոնին։ Ասոցիացիայի նախագահի կարծիքով՝ սպառողները շուկայում գների նվազում դեռ չպետք է սպասեն։
«Օգտագործված մեքենաները թանկացել են Ամերիկայում, Եվրոպայում, աշխարհում ամենուր։ Թանկացան նաև նոր մեքենաները։ Սրան գումարվում է տրանսպորտի արժեքը, որը նույնպես աճել է։
Ուստի, հաշվի առնելով այս ամենը, միջինում մեքենաները թանկանում են 15-20 տոկոսով։ Ըստ այդմ, մոտ ապագայում մեքենաների էժանացում պետք չէ սպասել»,- bm.ge-ի հետ զրույցում ասել է Ավտոներմուծողների ասոցիացիայի նախագահ Լաշա Դարբաիսելին։
Տեղեկացնենք, որ 2022 թվականի 10 ամիսների ընթացքում ներմուծման ամենամեծ ապրանքախումբը եղել է թեթև մեքենաները, որոնց ներմուծումը կազմել է 1223 մլն դոլար, որը կազմում է ամբողջ ներմուծման 11,4%-ը։