Երեկ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Լուկաշենկոյին նախ դիմավորեց «Զվարթնոց» օդանավակայանում, ապա ուղեկցեց գագաթնաժողովին:
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Լուկաշենկոյին շտապել է իր առանձնատանը հյուրընկալել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նշվում է, որ Ծառուկյանը Լուկաշենկոյին իր առանձնատանը հյուրընկալելու համար պատրաստվել է շատ երկար և մանրակրկիտ: Ողջ առանձնատունը հսկել են Ծառուկյանի թիկնապահները, որոնք Լուկաշենկոյին դիմավորել են հատուկ` սև-սպիտակ հանդերձանքով:
Նշենք նաև, որ այս մասին գրել էր նաև Bagramyan26-ը՝ նշելով, որ գալա ընթրիքի մեկնարկից անմիջապես հետո Լուկաշենկոն գնացել է Գագիկ Ծառուկյանի տուն և չի մասնակցել ընթրիքին։