
Թելեթի-Թբիլիսի ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով 23-ամյա աղջիկ է մահացել:
Ըստ առկա տեղեկությունների՝ աղջիկն անցնելիս է եղել ճանապարհը, երբ նրան վրաերթի է ենթարկել «Օպել» մակնիշի ավտոմեքենան։
Ստացած վնասվածքներն այնքան ծանր են եղել, որ երիտասարդ աղջիկը տեղում մահացել է։
Վթարի վայրում մոբիլիզացվել է ոստիկանությունը։