
Վրաստանի արևմտյան Թերժոլա քաղաքում իր դաժանությամբ սարսափելի հանցագործություն է կատարվել՝ տղամարդը բենզին է լցրել իր նախկին կնոջ վրա և այրել ։
Ըստ ականատեսների՝ տղամարդը այրվող կնոջը փակել է տեղի խանութում։
Կինը մահացել է: Տուժել են խանութի աշխատակիցները, ովքեր փորձել են հանգցնել կրակը և դուրս բերել կնոջը։
Տղամարդը ստացել է այրվածքներ և տեղափոխվել տեղի հիվանդանոց, որտեղ գտնվում է և՛ բժիշկների, և՛ ոստիկանների հսկողության տակ։
ՆԳՆ-ից հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել «առանձնակի դաժանությամբ ընտանիքի անդամի սպանություն» հոդվածով։
Մահացածը 37 տարեկան Թամարա Լիլուաշվիլին է։ Երկու երեխաները մնացել են առանց մոր:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տղամարդու նկատմամբ նախկինում խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։