
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 15 դատապարտյալի։
Նախագահականից հայտնում են, որ ՔԿՀ-ում պատիժը հետագա կրելուց ազատվել է 9 դատապարտյալ, այդ թվում՝ 2 դատապարտված կին։
«Իսկ 6 դատապարտյալի պատիժը կրելու մնացած ժամկետները կրճատվել են»,- հայտնել են նախագահի աշխատակազմից։