«CENN» կազմակերպությունն իրականացնում է նոր ծրագիր, որի շրջանակներում նոյեմբերի 25-ին Նինոծմինդայի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում տեղական ինքնակառավարման մարմինների և ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների հետ։
Ծրագիրն իրականացվելու է ոչ կառավարական հատվածի, քաղաքացիական հատվածի զարգացման համար։ Ֆինանսական աջակցությունը կսկսվի 2023 թվականի գարնանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Ըստ CENN ծրագրի ներկայացուցչի, անցկացվել է ուսումնասիրություն, որտեղ պարզվել է սոցիալական ծառայությունների հասանելիությունը։ Ծրագրի ֆինանսական մասը հատկացվելու է ոչ կառավարական հատվածին, ակտիվ երիտասարդական նախաձեռնող խմբերին, կլինի նաև պիլոտային ծրագիր, որտեղ ՏԻՄ-ը հասարակական սեկտորի հետ նախագիծ կտրամադրի քաղաքապետարանին։
Այս մասին մեզ ավելի մանրամասն ասաց CENN ծրագրի ներկայացուցիչ Լամարա Մալխասյանը։