
Երևան քաղաքի Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ «Մեղեդի» մրցութային փառատոնի լսումները: Փառատոնին Նինոծմինդայի մունիցիպալիտետից մասնակցում էին «Սայաթ Նովա» երգի աշուղական համույթից թվով 13 մասնակիցներ, Հայաստան Իսպիրյանի գլխավորությամբ: Գրեթե բոլոր մասնակիցները զբաղեցրել են մրցանակային տեղեր:
Համույթի գեղարվեստական ղեկավար Հայաստան Իսպիրյանի խոքով՝ երեխաները փայլուն հանդես եկան, չնայած որ լարված էին, հուզված ու անծանոթ իրավիճակին:
«Թվով 7 աշակերտներ պարգեւատրվեցին 3 -րդ տեղի մեդալով, 3 մասնակիցներ զբաղեցրեցին 2 -րդ հորիզոնականը, իսկ 3 աշակերտներ ովքեր նոր էին՝ նրանք էլ պարգեւատրվեցին դիպլոմներով», – նշեց Իսպիրյանը:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.