Վրաստանի ՆԳՆ Շիդա Քարթլիի ոստիկանության վարչության Խաշուրիի շրջանային բաժնի աշխատակիցները թեժ հետախուզման օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերել են նախկինում դատապարտված երկու անձի՝ 1995 թվականին ծնված Լ.Տ-ին եւ 1983 թվականին ծնված Վ.Գ.-ին, ովքեր ձերբակալվել են։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
«Նրանք մեղադրվում են 1952 թվականին ծնված անձի նկատմամբ կողոպուտի եւ խմբակային բռնաբարության մեջ։ Հանցագործությունը պատժվում է մինչև 13 տարի ազատազրկմամբ։
Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում երկու անձինք էլ որպես մեղադրյալ ձերբակալվել են ։
Կողոպուտի և խմբակային բռնաբարության փաստերով հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասով և Վրաստանի Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ մասով»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։