Թբիլիսիի քաղաքապետարանը պատրաստվում է Ամանորի տոնակատարությանը. Ամանորյա միջոցառումների կազմակերպման համար քաղաքապետարանի ծախսը այս տարի կարժենա 4 994 200 լարի։
Քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում ամանորյա տրամադրություն ստեղծելու տարբեր միջոցառումներ և կիրականացվեն 22 օր՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2023 թվականի հունվարի 13-ը։
«Հատուկ կազմակերպված տարածքներում միջոցառումներ են նախատեսվում՝ հաշվի առնելով բոլոր տարիքային կատեգորիաները։ Կներկայացվեն մանկական համերգներ, թատերական ներկայացումներ, տարբեր ժամանցային ու մշակութային միջոցառումներ։ Կլինեն երթեր, ելույթներ, անսամբլների, խմբերի և էստրադային երգիչների համերգներ, էլեկտրոնային շոուներ։ Հյուրերի տրամադրությունը կբարձրացնի Ձմեռ պապը՝ երկրորդ պլանի դերասանների հետ միասին։ Տոնի շրջանակներում տեղի կունենա ցուցահանդես-վաճառք՝ «Սուրբ Ծննդյան շուկա։
Դեկտեմբերի 31-ին զարդարված բեմում տեղի կունենա գալա համերգ։ Համերգին կներգրավվի շուրջ 200 մասնակից՝ մենակատարներ, երգչախմբեր, անսամբլներ, բենդեր, հաղորդավարներ, նվագախումբ»,- նշված է գնումների գործակալությանը ներկայացված փաստաթղթերում։