Ուժեղ փոթորկի հետևանքով վնասվել է Բաթումիի Նոր Բուլվարի ծովափը։
Բուլվարի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լաշա Միքելաձեի խոսքով՝ վնասվել են զբոսավայրերի և ենթակառուցվածքների մի մասը։ Նրա խոսքով, լողափում ընթանում են մաքրման աշխատանքներ։
«Ուժեղ փոթորիկ եղավ, փոթորկի ուժը հասավ յոթ բալի։ Վնասվել են զբոսավայրերն ու ենթակառուցվածքները։ Մաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր, այն կավարտվի կեսօրից հետո»,- ասել է բուլվարի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լաշա Միքելաձեն։
Ներկա էին նաև «Ազգային շարժման» ներկայացուցիչներ։ Ըստ նրանց՝ ավերածությունները տեղի են ունեցել ոչ պատշաճ կերպով իրականացված ամբարտակային աշխատանքների պատճառով։1tv.ge