
Վրաստանի Զուգդիդի քաղաքում հարևանին այրելու փորձ արած տղամարդը մահացել է:
Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ. վիճաբանության ժամանակ մոտ 75 տարեկան տղամարդը բենզին է լցրել իր հարևանի վրա՝ հրկիզելու վերջինիս, սակայն ինքը ևս հրկիզվել է: Այրվածքների հետևանքով վերջինս երեկ երեկոյան մահացել է հիվանդանոցում։
Մահացած տղամարդու եղբայրը, ով դեպքի ժամանակ փորձել է փրկել հարևանին, վնասվածքներ է ստացել. վնասվածքներ է ստացել նաև հարևանը: Վերջիններս այս պահին Քութայիսիի հիվանդանոցում այրվածքներով շարունակում են բուժում ստանալ:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քաղաքացիական օրենսգրքի 19-108 հոդվածով, որը վերաբերում է սպանության փորձին։ aliq.ge