Հայաստանը Վրաստանից ավտոմեքենաների արտահանմամբ 3 -րդ տեղում է
2022 թվականի 10 ամսում Վրաստանից արտերկիր է արտահանվել 661 մլն դոլարի (64 հազար հատ) ավտոմեքենա, հայտնում է Business Press News-ը:
Այս ցուցանիշը 77 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2021 թվականի 10 ամսում արտասահմանում վաճառվել է 373 մլն դոլարի (51 հազար հատ) ավտոմեքենա։
2022 թվականին ամենաշատ մեքենաներն արտահանվել են հետևյալ երկրներ.
Ադրբեջան՝ 245,1 մլն դոլար արժողությամբ՝ 25 հազար 096 ավտոմեքենա,
Ուկրաինա՝ 117,4 մլն դոլար արժողությամբ՝ 12 հազար 446 ավտոմեքենա,
Հայաստան՝ 84,2 մլն դոլար արժողությամբ՝ 8 293 ավտոմեքենա,
Ռուսաստան՝ 55,3 մլն դոլար արժողությամբ՝ 3 841 ավտոմեքենա,
Ղազախստան՝ 54,9 մլն դոլար արժողությամբ՝ 5 417 ավտոմեքենա,
Ղրղզստան՝ 38,6 մլն դոլար արժողությամբ՝ 5 742 ավտոմեքենա,
Բելգիա՝ 22,8 մլն դոլար արժողությամբ՝ 472 ավտոմեքենա,
Տաջիկստան՝ 10,3 մլն դոլար արժողությամբ՝ 1 789 ավտոմեքենա,
Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 9,6 մլն դոլար արժողությամբ՝ 131 ավտոմեքենա,
Բելառուս՝ 5,3 մլն դոլար արժողությամբ՝ 156 ավտոմեքենա: aliq.ge