Ինչպիսի եղանակ են կանխատեսում օդերևութաբանները շաբաթվա ընթացքում

Ինչպիսի եղանակ են կանխատեսում օդերևութաբանները շաբաթվա ընթացքում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Սամցխե-Ջավախեթիում մինչև շաբաթվա վերջ սպասվում է փոփոխական եղանակ, շրջանի որոշ քաղաքապետարաններում կդիտվի ձյուն և մառախուղ։

Նոյեմբերի 28-ից մինչև օրվա առաջին կեսը՝ 30-ը, օդերևութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ։ Նույն ժամանակահատվածում՝ գիշերվա ընթացքում, լեռնային շրջաններում ցրտահարության ուժգնացում։

Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում գիշերը կլինի -4, -2 աստիճան տաքություն։ Օրվա առավելագույն ջերմաստիճանը կլինի +11, +13 աստիճան տաքություն։

Լեռնային շրջաններում՝ Ախալքալաքում, Նինոծմինդայում և Բակուրիանիում գիշերը սպասվում է ցրտահարություն՝ -7, -5 աստիճանի սահմաններում։ Օդի միջին ջերմաստիճանը ցերեկը կլինի +5, +7 աստիճան տաքություն։

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ նոյեմբերի 30-ի երկրորդ կեսից դեկտեմբերի 1-ի առաջին կեսը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Այդ թվում՝ բարձրադիր գոտիներում՝ ձյուն և մառախուղ։ Արևելյան քամին ժամանակի ընթացքում կուժեղանա։

Լեռնային շրջաններում՝ Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում գիշերը միջին ջերմաստիճանը կկազմի 0, +1 աստիճան, ցերեկը կլինի +8, +10 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է բարձր լեռնային գոտիներին, ապա Ախալքալաքում, Նինոծմինդայում և Բակուրիանիում գիշերը սպասվում է -3, -1, ցերեկը՝ +5, +7 աստիճան տաքություն։

Դեկտեմբերի 1-ի երկրորդ կեսից մինչև դեկտեմբերի 2-ը, օդերևութաբանների կանխատեսմամբ, եղանակը կբացվի։ Դեկտեմբերի 3-ից 4-ը տարածաշրջանում կպահպանվի անկայուն եղանակ։

Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում գիշերը միջին ջերմաստիճանը կկազմի 0, իսկ ցերեկը՝ +8, +10 աստիճան տաքություն։ Ինչ վերաբերում է շրջանի լեռնային շրջաններին, ապա Ախալքալաքում, Նինոծմինդայում և Բակուրիանիում գիշերը սպասվում է -4, -2, ցերեկը՝ +5, +7 աստիճան տաքություն։ sknews.ge