Ռուսթավիի հյուրանոցներից մեկի մոտ 20-ամյա աղջիկ է վիրավորվել. Վիրավորը տեղափոխվել է Ռուսթավիի կենտրոնական հիվանդանոց։ Ինչպես հայտնել է կլինիկայի տնօրենը, նա հավանաբար որովայնից վիրավորվել է սառը զենքով։
Ըստ առկա տեղեկությունների՝ տուժածը սուպերմարկետներից մեկի գանձապահն է, վերքերը նրան հասցվել է ուշ գիշերը։ Թե ինչով է պայմանավորված առերեսումը, հայտնի չէ։ Ներքին գործերի նախարարությունն արդեն ձերբակալել է ենթադրյալ հանցագործին։ Ըստ առկա տեղեկությունների՝ բերման է ենթարկվել 18-ամյա մի աղջիկ։trialeti.ge