
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ տարիների ընթացքում վատ հասարակական տրանսպորտը ստիպել է քաղաքացիներին անցնել անձնական մեքենաների օգտագործման, սակայն Թբիլիսիի բնակիչները երբ կտեսնեն, թե որքան հարմարավետ և մատչելի է դարձել հասարակական տրանսպորտը, կհրաժարվեն անձնական մեքենաներից։
«Մենք այս քաղաքի բնակիչներին հնարավորություն կտանք և ցույց կտանք, որ հասարակական տրանսպորտը հասանելի է և ամենահարմարավետը բոլորի համար։ Դա ավելի շատ մարդկանց հնարավորություն կընձեռի երթևեկելու հասարակական տրանսպորտով, ոչ թե անձնական մեքենայով»,- ասում է Կալաձեն։
Նշենք, որ մայրաքաղաքում տրանսպորտային երթևեկության կարգավորումը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի նախընտրական խոստման կարևոր մասերից մեկն էր։ Տրանսպորտի գլխավոր հատակագծի շնորհանդեսը պետք է տեղի ունենար 2020 թվականին, սակայն դա տեղի չունեցավ, ըստ քաղաքապետի, համաճարակի պատճառով։
Քաղաքապետը ելույթի ընթացքում խոսել է նաև վերոգրյալի մասին` նշելով, որ հատակագիծը պետք է ներկայացներ «Ռամբոլ» ընկերությունը, բայց վերջինս ուշացրել է փաստաթուղթը։ aliq.ge