Վրաստանը կարող է վաճառել Հյուսիս-Հարավ մագիստրալային գազատարի բաժնեթղթերը. Կվիրիկաշվիլի

Վրաստանը կարող է վաճառել Հյուսիս-Հարավ մագիստրալային գազատարի բաժնեթղթերը. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է ֆոնդային բորսայում պետությանը պատկանող «Վրաստանի երկաթուղիների» բաժնեթղթերի, նաեւ «Նավթի եւ գազի ընկերության բաժնեթղթերի 25 տոկոսի վաճառքի հարցը: Այս մասին հայտնում է «Գրուզիա On-line»-ը:

Նա շաբաթ հայտնել է Երկաթուղու ու «Նավթի եւ գազի ընկության» բաժնեթղթերի 25 տոկոսը բորսայում տեղադրելու մասին՝ առանց մանրամասները հստակեցնելու:
«Եթե համապատասխան շուկայական կոնյունկտուրա լինի, մենք այդ որոշումը կընդունենք, բայց ցանկանում ենք լավագույն ժամանակահատվածի սպասել, եւ անհրաժեշտ է ասել, որ անցյալ տարի դրա համար լավ ժամանակ չի եղել»,- նշել է Կվիրիկաշվիլին՝ հավելելով, որ այդ հարցը պետք է շատ զգույշ եւ ճիշտ լուծել:
Սա առաջին դեպքը չէ, որ Վրաստանի կառավարությունը քննարկում է ֆոնդային բորսաներում Վրաստանի երկաթուղու բաժնետոմսերը տեղադրելու հարցը, նաեւ պետությանը պատկանող «Նավթի եւ գազի ընկերության», որը կառավարում է Հյուսիս-Հարավ մագիստրալային գազատարը, որով ռուսական գազը Վրաստանի տարածքով Հայաստան է մատակարարվում:

www.news.am



Opinion, pooling and voting