Թուրքիայի Սևծովյան տեխնիկական համալսարանի (KTU) գիտնականները ջրի նմուշների ուսումնասիրության ժամանակ Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, հայտնաբերել են ծանր մետաղների ավելցուկ՝ հայտնում է DHA-ն։
Հետազոտության շրջանակներում գիտնականները 1100 կիլոմետր երկարությամբ ափի երկայնքով նմուշներ են վերցրել և ջրի մեջ հայտնաբերել մոտ տասը տարբեր ծանր մետաղ: Սյուրմեն քաղաքի տարածքում կապարի և պղնձի պարունակությունը նորմայից բարձր է, իսկ Օրդուի տարածքում՝ մկնդեղի պարունակությունը։
Ջուրը պարունակում է նաև այնպիսի թունավոր մետաղներ, ինչպիսիք են ստրոնցիումը, վանադիումը, ալյումինը, նիկելը, կոբալտը, լանթանը: Համալսարանի պրոֆեսոր Կորայ Օզշեքերը գործակալությանը տված մեկնաբանությունում նշել է, որ Վրաստանին մոտ գտնվող Հոպա, Չամբուրնու և Չաելի շրջաններում պղնձի և կապարի պարունակությունը գերազանցում է հանքերի առատության պատճառով, թեև ջանքեր են գործադրվում արտանետումները նվազեցնելու համար:
Նա ընդգծել է, որ ջրում և տիղմում մետաղների պարունակության պատճառով մարդուն վնաս է հասցվում, քանի որ մետաղները հակված են կուտակվելու ձկների և ծովային այլ կենդանիների մարմնում։ Փոխանցում է shantnews-ը։