Վրաստանում վարորդական իրավունքի գործնական քննության երկրորդ փուլում պարտադիր է լինելու տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ստուգումը տրանսպորտային միջոցը վարելուց առաջ։
Համապատասխան փոփոխությունը նախատեսված է ներքին գործերի (ՆԳ) նախարարի N598 հրամանով, որն ուժի մեջ կմտնի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից։
Մասնավորապես, նշված պահանջը ենթադրում է, որ վարորդի թեկնածուն տրանսպորտային միջոցի տեխնիկական արդյունավետությանը վերաբերող հարցերին կպատասխանի քննողի առաջադրանքին համապատասխան՝ տեսողական ցուցադրմամբ, համապատասխան գործիքի կիրառմամբ կամ այլ գործողությամբ և/կամ բանավոր։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 25-ից վարորդական վկայական ստանալ ցանկացողները պետք է գործնական թեստ հանձնեն թե՛ սովորական, թե՛ իրական երթևեկության պայմաններում։ aliq.ge