Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկխոսության վերականգնումն անհրաժեշտ է սկսել առանց նախապայմանների, ասված է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հայտարարության մեջ։
Աբաշիձեն նաեւ ընդգծել է, որ վրացական եւ ռուսական կողմերը միանգամայն տարբեր դիրքորոշում ունեն 2008-ի օգոստոսի պատերազմի եւ դրա հետեւանքների գնահատման հարցումԸստ նրա, «այդ փաստը եւս մեկ անգամ ընդգծում է երկխոսությունը վերականգնելու անհրաժեշտությունը»։ «Մենք համամիտ ենք, որ դա հեշտ ուղի չէ, եւ իրական արդյունքի համար ժամանակ եւ մեծ ջանքեր են անհրաժեշտ»,- ընդգծել է Աբաշիձեն, գրում է «Նովոստի-Գռուզիան»։ Հիշեցնենք, օրերս Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Վրաստանի նոր ղեկավարության հետ, բայց միայն հաշվի առնելով աշխարհաքաղաքական առկա իրողությունները եւ Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչելու Ռուսաստանի որոշումները։NEWS.am