Մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 9-ին, հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով՝ «ամանորյա գյուղը» կբացվի ավելի ուշ։
«Ամանորյա լուսավորումներն ու մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառելու միջոցառումը կանցկացվեն դեկտեմբերի 9-ին, փոփոխությունները կարող են կախված լինել եղանակից։
Փոփոխությունների դեպքում կտեղեկացնենք հանրությանը, այնուամենայնիվ, որոշել ենք, որ դեկտեմբերի 9-ին մայրաքաղաքը կլուսավորվի ամանորյա լուսավորությամբ։ Ավելի ուշ կբացվի ամանորյա գյուղը, որտեղ ամեն օր կանցկացվեն տարբեր տեսակի միջոցառումներ»,- ասել է Կախա Կալաձեն։ aliq.ge