Ծխախոտի փաթեթավորման ստանդարտ պահանջն ուժի մեջ կմտնի 2024 թվականից

Ծխախոտի փաթեթավորման ստանդարտ պահանջն ուժի մեջ կմտնի 2024 թվականից

Վրաստանում ստանդարտացված փաթեթավորմամբ ծխախոտի արտադրանքի իրացման հետ կապված նորմերը ուժի մեջ կմտնեն 2024 թվականի դեկտեմբերի 31-ից:

Վրաստանի խորհրդարանը 66 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ծխախոտի դեմ պայքարի օրենքում» կատարված փոփոխությունը։

Օրենքը նախաձեռնողներից Դավիթ Սոնղուլաշվիլիի խոսքով, ըստ դրա` կփոփոխվեն ստանդարտացված փաթեթավորմամբ ծխախոտի արտադրանքի իրացման և բաշխման նորմերի կատարման ժամկետն ու նորմատիվ ակտերի մշակման ժամկետը։

Խոսքը կանոնակարգի մասին է, որի ներդրումից հետո Վրաստանում ծխախոտի արտադրանքը կվաճառվի նույն ստանդարտացված փաթեթավորմամբ։ Խորհրդարանը քննարկում է այս պահանջի կատարումը հետաձգելու հնարավորությունը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, քանի որ սույն կանոնակարգի կիրառման պայմաններում երկրում կարող է նվազել ծխախոտի արտադրանքը։ aliq.ge