Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները շինարարական աշխատանքներ են իրականացնում, սակայն չգիտեն, թե ինչ անել շինարարությունը սկսելուց առաջ։
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ սեփականատիրոջը շինարարությունը, վերակառուցումը կամ ապամոնտաժումը սկսելու համար: Սա վերաբերում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:
Նախ պետք է ունենալ փաստաթուղթ, որը հաստատում է, որ այն վայրը, որտեղ նրանք ցանկանում են սկսել շինարարությունը, սեփականություն է: Երկրորդ, դուք պետք է ունենաք համապատասխան շինարարական նախագիծ: Բացի այդ, անհրաժեշտ է տրամադրել բոլոր կոմունալ ծառայություններից տեղեկանք, անձնագրի պատճեն, երկրաբանական հետազոտությունների վկայական, որ շինարարությունը չի խանգարի այդ ծառայությունների աշխատանքին։ Եթե օբյեկտը գտնվում է գլխավոր ճանապարհին, ապա թույլտվություն է պահանջվում նաեւ պարեկային ոստիկանությունից։
Այս փաստաթղթերը հավաքելուց հետո սեփականատերը պետք է քաղաքապետին հասցեագրված դիմում ներկայացնի քաղաքապետարանի ենթակառուցվածքների վարչություն, որ ցանկանում է սկսել շինարարությունը։ Եվ միայն թույլտվություն ստանալուց հետո կարող է սկսվել աշխատանքը։
Եթե շենքն առանց թույլտվության լինի, շենքի սեփականատերը կտուգանվի։ Քաղաքում տուգանքը կազմում է 4000 լարի, իսկ գյուղերում՝ 1000 լարի։
Ընթացիկ շինարարական աշխատանքների համար, բացի թույլտվությունից, անհրաժեշտ է յուրաքանչյուր քառակուսի մետրի համար վճարել 1 լարի։ Կոյուղու կամ ջրագծի կառուցման ժամանակ աշխատանքը կատարողը, բացի թույլտվությունից, պետք է վճարի նաև 25 թեթրի յուրաքանչյուր հոսանքի հաշվիչի համար։
Հավելենք, որ թե՛ շինարարությունը սկսելու, թե՛ շենքի ապամոնտաժման համար քաղաքապետարանից պահանջվում են համապատասխան թույլտվություններ։