Սոնյա Ալեքսեյի Շահինյանը ծնվել է 1951 թվականին Բոգդանովկայում, ծառայողի ընտանիքում:
Նա մանկուց երազել է դառնալ մանկավարժ: 1968 թվականին դպրոցն ավարտելուց ընդունվել է Կիրովականի (այժմ` Վանաձոր) մանկավարժական ինստիտուտի տարրական դասարանների մանկավարժության և մեթոդիկայի ֆակուլտետը:
Սոնյա Շահինյանը միաժամանակ և՛ սովորել է, և՛ աշխատել դպրոցում: 1968-1970թթ. նա դասվանդել է ռուսաց լեզու Օրոջալար գյուղի դպրոցում, իսկ 1970 թվականից մինչ օրս աշխատում է Նինոծմինդայի թիվ 2 դպրոցում որպես տարրական դասարանների մեթոդիստ:
Տիկին Սոնյան շատ հպարտ ու երջանիկ է, որ աշխատում է թիվ 2 դպրոցում, որը կառուցվել է իր ամուսնու` Ռաֆիկ Շահինյանի ղեկավարության ներքո:
Սոնյա Շահինյանը ունի մեկ որդի և մեկ դուստր: Որդին` Արման Շահինյանը, ով սրտանոթային վիրաբույժ է, ապրում է Մոսկվայում:
Չի կարելի չնշել, որ երբ Նոր Ռադիոն ֆինանսական դժվար ժամանակներ էր ապրում, Արման Շահինյանը օգնության ձեռք մեկնեց ռադիոյին, ինչի համար Նոր Ռադիոն իր երախտագիտությունն է հայտնում նրան:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Фото из архива Сона Аликсеевна Шагинян
Фото из архива Сона Аликсеевна Шагинян
Фото из архива Сона Аликсеевна Шагинян
Фото из архива Сона Аликсеевна Шагинян
Լուսանկարների մի մասը վերցված են Սոնյա Շահինյանի անձնական արխիվից:
Անաիտ Զալալյան