Տրանսպորտի և քաղաքաշինության գործակալության ղեկավար Վիկտոր Ծիլոսանին հայտնել է, որ հնարավոր է՝ Թբիլիսիի մեծաքանակ երթևեկություն ունեցող հատվածում ավտոկայանատեղերը չեղարկվեն:
Ծիլոսանին նշել է, որ կայանատեղի որոշելն այնպես չի արվում, որ ինչ-որ տեղ ավելանա կամ ինչ-որ տեղ պակասի. քաղաքային տարածքը պետք է հավասարաչափ վերաբաշխվի:
«Ինչ վերաբերում է կայանատեղիներին և քանակին, ապա կայանումը երթևեկության կառավարման մեխանիզմներից մեկն է։ Մայրաքաղաքում մենք ունենք այնքան ավտոկայանատեղի, որքան կարող է ունենալ այդ կոնկրետ տարածքը»,- ասել է Ծիլոսանին aliq.ge