
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն առողջական խնդիրների պատճառով կրկին հոսպիտալացվել է։ ESPN Brazil-ը հայտնում է, որ 82-ամյա բրազիլացու մոտ մարմնի ընդհանրացված այտուցվածություն է, առկա է նաև սրտի անբավարարություն։
Վերջին ամիսներին Պելեն անցել է քիմիաթերապիայի կուրս, որը դրական արդյունք չի տվել։ Այժմ նա հատուկ հետազոտություն է անցնում:
Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերին բրազիլացու մոտ հաստ աղիքի քաղցկեղ էր ախտորոշվել, ինչի պատճառով նա հոսպիտալացվել էր։ Բացի դրանից՝ նա առողջական խնդիրներ ուներ ազդրի վիրահատությունից հետո: Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն նաև երիկամների և շագանակագեղձի խնդիրներ ունի: shantnews.am