Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցիչների թվի վերաբերյալ։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2022/2023 ուսումնական տարվա սկզբի դրությամբ հանրակրթական հաստատություններում աշխատանքի է տեղավորվել 62296 ուսուցիչ, ինչը 1,1 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Ուսուցիչների ճնշող մեծամասնությունը կանայք են, մասնավորապես՝ ուսուցիչների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը կազմում է 87,4 տոկոս, իսկ տղամարդկանցը՝ 12,6 տոկոս։
Ըստ վիճակագրության՝ զբաղված ուսուցիչների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2018 թվականին, և նրանց թիվը կազմել է ավելի քան 67 հազար։ Վերջին 4 տարում պարզվում է, որ պետական և մասնավոր դպրոցներում աշխատող ուսուցիչների թիվը նվազել է մոտ 5 հազարով։