Որքա՞ն են վճարում Նինոծմինդայի բնակիչները կոմունալ ծառայությունների համար

Որքա՞ն են վճարում Նինոծմինդայի բնակիչները կոմունալ ծառայությունների համար

Նինոծմինդան լեռնային շրջան է ծովի մակարդակից 1800-2000 մ բարձրության վրա։ Ձմռանն այստեղ ավելի ցուրտ է, քան Վրաստանի որոշ շրջաններում։

Այստեղ ամառվա կեսին մարդիկ սկսում են պատրաստվել ու մտածել ձմռան մասին, քանի որ դաժան ձմեռը վեց ամսից ավելի է, ձգվում։ Եվ, համապատասխանաբար, եռապատկվում են բնակիչների կոմունալ ծախսերը։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչության մեծ մասն արդեն մի քանի տարի է, ինչ իրենց տները տաքացնում են բնական գազով։ Սակայն գյուղերում իրավիճակը մի փոքր այլ է: Որոշ գյուղերում բնական գազ չկա, և այդ պատճառով բնակիչները ստիպված են աթարով տաքացնել կամ վառելափայտ գնել։

Ձմռանը շրջանի բնակիչները միջինը ամսական 300 լարիից մինչև 450 լարի են ծախսում կոմունալ և ինտերնետ կապի վրա։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ինֆոգրաֆիկայում։

Սեխմեք այստեղ