
Նինոծմինդա քաղաքի Լերմոնտով փողոցում գտնվող կոյուղու երկու դիտահորերը վերականգնվել են։
Այս դիտահորերը երկար ժամանակ անսարք վիճակում էր։ Դա խանգարում էր մեքենաների և հետիոտնի տեղաշարժին։ Այսօր դիտահորերն արդեն վերանորոգված են։
Լերմոնտով փողոցի բնակիչ Գրիգոր Սահակյանի խոսքով՝ մեր խնդրանքը ժամանակին և արդյունավետ լուծում է ստացել այն բանից հետո, երբ գրավոր դիմել ենք ջրամատակարարման ծառայություն և NOR ռադիոկայան։ Լերմոնտով փողոցում անսարք վիճակում գտնվող երկու դիտահորերը վերականգնվել են, և մենք՝ բնակիչներս, երախտապարտ ենք դրա համար։
Հավելենք, որ օրերս մեր կողմից հրապարակում է արվել, ըստ որի Նինոծմինդա քաղաքի Կառլ Մարքս նրբանցքում նույնպես քանդվում են կոյուղու դիտահորերը։ Դրանք գտնվում են երթևեկելի մասում և խանգարում են երթևեկությանը։
Այս մասին տեղեկացվել է նաև Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարման ծառայությունը։ Խոստացան այս փողոցում էլ խնդիրը լուծել։