Տեղի ունեցավ սակրեբուլոյի հերթական նիստը

Տեղի ունեցավ սակրեբուլոյի հերթական նիստը

Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի հերթական նիստը:

Նիստի օրակարգում առկա էր 2 հարց: Առաջին հարցը վերաբերում էր այս տարվա 9 ամիսների բյուջեի կատարողականին, իսկ երկրորդ հարցը` վարկի միջոցով երկու աղբահանող մեքենա գնելուն: Այդ մեքենաների ձեռքբերումը իրագործվելու է պետական ցածր տոկոսային վարկային ծրագրի շրջանակներում:

Միջքաղաքային գլխավոր ճանապարհների կողմնային մասերում նախատեսվում է տեղադրել աղբի տարաներ, իսկ այդ երկու մեքենան ծառայելու են աղբի տեղափոխման համար:

Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը.

Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting