Ավարտվել է Ազատության փողոցի ցանկապատի կառուցումը։
Այս տարվա սեպտեմբերից գլխավոր փողոցի ճանապարհները ցանկապատվել են։ Մարգագետինները պարսպապատված են դեկորատիվ ցանկապատով, կառուցված է նաև մեքենաների կայանատեղը։ Բաթումի «Օլիմպ 2012» ՍՊԸ շինարարական ընկերությունը շահել է Ազատության փողոցի երկու կողմերի ցանկապատման, մայթերի վերականգնման և ավտոկայանատեղերի կառուցման մրցույթը՝ 230 000 լարիով։
Շատերը դժգոհ էին, քանի որ անհարմար էր փողոցն անցնելը (ցանկապատված էին նաև բետոնե անցումները)։ Այս պահին դեռ շատերը փողոցն անցնում են ցանկապատների վրայով։
Այս մասին զրուցեցինք քաղաքի բնակիչների հետ։ Ոմանց կարծիքով՝ փողոցն անցնելն ավելի հարմար է դարձել, բնակիչները սիզամարգը չեն վնասի, սակայն, մյուսների կարծիքով, ցանկապատները չեն օգնում, քանի որ մարդիկ դեռ տրորում են սիզամարգը։
Ավելին մեր աուդիո նյութում: