Նախորդ երկու տարիները դժվար էին Կովկասի տնտեսությունների համար, սակայն այս տարի իրավիճակը արմատապես փոխվել է։ Սա մասամբ կապված է ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով միգրացիոն հոսքերի հետ։ Վերջինս հատկապես տեսանելի է Հայաստանի և Վրաստանի պարագայում։ Երկու երկրների դեպքում էլ միգրացիոն հոսքերը դրականորեն են արտացոլվել, ինչը հստակ դրսևորվել է տնտեսական աճի տեմպերով և գերազանցել է սպասելիքները։ Այս տարվա առաջին երեք եռամսյակներում Հայաստանը Ռուսաստանից ստացել է 2,3 մլրդ դոլարի փոխանցում, որը Վրաստանի դեպքում կազմում է 1,1 մլրդ դոլար։
Վրաստանից հետո 1,1 տոկոսանոց ցուցանիշով աչքի է ընկել Ադրբեջանը, որի տնտեսությունն անցյալ տարի աճել է 5,6 տոկոսով։