Նինոծմինդա քաղաքում Ոստիկանության շենքի դիմաց, ճանապարհի երթևեկելի հատվածում և մայթին արդեն 15-20 օր է ինչ կանգնած է Ջավախք-ԱվտոԳզա ընկերության ճանապարհաշինական տեխնիկան:
Բնակիչները նշում են, որ շինտեխնիկան կանգնած է կայանման համար ոչ թույլատրելի տեղում և խանգարում է ավտեմքենաների ու մարդկանց անցուդարձին: Նրանց կարծիքով առանց այն էլ ճանապարհի այդ հատվածում երթևեկությունը ծանրաբեռնված է:
Մենք որոշեցինք կապ հաստատել Ջավախք ԱվտոԳզա շինարարական ընկերության ղեկավար Նոդար Ինասարիձեի հետ, և վերջինս մեզ պատասխանեց, որ մոտ օրերս տեխնիկան դուրս կբերվի ճանապարհի այդ հատվածից:
Մանրամասների մասին լսեք մեր նյութում.
Գարուշ Արզումանյան