Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.
Ասպինձայում միջին տարիքի տղամարդը հոսանքահարվել է: Տարբեր տեսակի այրվածքներով, ծանր վիճակում գտնվող «Սիլքնեթ»-ի պայմանագրային գործակից «Սերվիս Նեթ» ընկերության աշխատակցին առաջին բուժօգնությունը տրվել է Ասպինձայում, իսկ փոքր ուշ նրան տեղափոխել են Թբիլիսի, Խեչինաշվիլիի կլինիկա:
Առկա տեղեկության համաձայն, տուժած աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում։
Ինչպես հայտնում է «Էներգո-Պրո Ջորջիա»-ն, քաղաքի կենտրոնում, սյունը փոխարինելիս «Սիլքնեթի» աշխատակիցը դիպչել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերին:
Դեպքի պատճառով Ասպինձայում էլեկտրաէներգիա չի մատակարարվում։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է վրաում Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասով` «Հանքարդյունաբերական, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ժամանակ՝ անվտանգության կանոնների խախտում, ինչը հանգեցրել է անփութորեն առողջությանը ավելի լուրջ կամ լուրջ վնաս պատճառելուն»: tv9news.ge