Ռուսաստանում վերջին մեկ օրում հոսպիտալացվել է կորոնավիրուսով հիվանդ ավելի քան 1300 քաղաքացի, առողջացել է 5132 քաղաքացի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հոսպիտալացումների թիվը նախորդ օրվա համեմատ աճել է 15.1 տոկոսով, իսկ ապաքինվածների թիվը 9.7 տոկոսով պակաս է դեկտեմբերի 2 -ի համեմատ:
Հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել 45 շրջանում, նվազել՝ 28 -ում։ Իրավիճակը չի փոխվել Ռուսաստանի 12 շրջանում: Մայրաքաղաք Մոսկվայում հոսպիտալացվել է 169 քաղաքացի: