Աշխարհի բնակչության առնվազն 90%-ը, ըստ ԱՀԿ-ի, ունի որոշակի իմունիտետ COVID-19-ի նկատմամբ, որը ձևավորվել է հիվանդության կամ պատվաստումների արդյունքում, մամուլի ասուլիսում այս մասին ասել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։
«ԱՀԿ-ն գնահատում է, որ աշխարհի բնակչության առնվազն 90%-ը ներկայումս ունի որոշակի մակարդակի իմունիտետ SARS-CoV-2-ի նկատմամբ՝ նախնական վարակման կամ պատվաստումների արդյունքում», – նշել է նա:
ԱՀԿ ղեկավարը հավելել է, որ COVID-19-ից շաբաթական մահերի թիվը փոքր-ինչ նվազել է վերջին հինգ շաբաթվա ընթացքում։ Անցած շաբաթ մահացել է ավելի քան 8,500 մարդ:
«Բայց և անընդունելի է սա համաճարակի տարածումից երեք տարի անց, երբ մենք ունենք այդքան շատ գործիքներ վարակները կանխելու և կյանքեր փրկելու համար», – ասել է նա:
ԱՀԿ ղեկավարը պարզաբանել է, որ այսօր կա «Omicron»-ի ավելի քան 500 ենթաշտամ։ shantnews.am