Թբիլիսիում ցույց է տեղի ունենում՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի

Թբիլիսիում ցույց է տեղի ունենում՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի

Թբիլիսիի կենտրոնական փողոցներում երթ են անցկացրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցները։

Նշվում է, որ «Միացյալ ազգային շարժման» ընդդիմադիրները համախոհների հետ հավաքվել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ. նրանք պահանջում են Սաակաշվիլիին բուժման համար տեղափոխել արտասահմանյան կլինիկա։ Կարգը ապահովելու համար հերթապահում են պարեկային ոստիկանության բրիգադները։

«Այսօր քաղաքական մեսիջներ ու քաղաքական պահանջներ չեն լինելու, այսօր համերաշխության հանրահավաք է»,- լրագրողներին ասել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Լևան Խաբեիշվիլին։

Ավելի վաղ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն հայտնել էր, որ քաղաքական գործիչը իր կողմնակիցներին խնդրել է հանրահավաքի ժամանակ զերծ մնալ քաղաքական քարոզչությունից։ shantnews.am