Նոյեմբերի 29-ին քաղաք Ախալքալաքիում տեղի ունեցավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի երիտասարդների հանդիպումը Ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակիցների հետ:
Հանդիպմանը Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Սալոմե Կուլջանիշվիլին ներկայացրեց, թե ինչպես է աշխատում Ժողովրդական պաշտպանի գրասենյակը, ինչպես է այն աջակցում մարդկանց և ինչ ձևով է արձագանքում մարդու իրավունքների խախտման դեպքերին:
Հանդիպումը կազմակերպել էր Նինոծմինդայի “PITA” երիտասարդական կենտրոնը ՄԱԿ-ի վրաստանյան ասոցիացիայի “Հանդուրժողականություն, քաղաքացիական ինքնագիտակցություն և աջակցություն ինտեգրմանը” ծրագրով և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Անաիտ Զալալյան